211652_close_icon

Դատարանը դադարեցրել է Մանուել Մանուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը

views-count1957 դիտում article-date 14:43 31-07-2022

Դատարանը դադարեցրել է պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Դատարանը որոշեց ամբաստանյալ Մանուել Մանուկյանին նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել։ 

Ես Ձեզ ասում էի, որ իմ դեմ շինծու քրեական գործեր են հարուցում, ինձ՝ վախեցնելու, լռեցնելու, կանգնեցնելու համար։

Այս քրեական գործերը պահվելու են և աշխարհի ամենահեղինակավոր ամբիոններից խոսվելու է այս ամենի մասին։ 

Իմ Տերը իմ Աստված է , դուք սա ձեր ականջին օղ արեք և սպասեք ձեր դատին»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր