32518 դիտում
19:18 21-06-2018
ՀՔԾ-ն դադարեցրել է Նիկոլ Փաշինյանի և մի շարք այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ինչպես հայտնեցին Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից, Երևանում ապրիլի 13-ից 22-ը տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով քննված քրեական գործով 2018թ.-ի ապրիլի 22-ին ձերբակալվել էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը:
Քրեական հետապնդում էր իրականացվում նաև Դավիթ Սանասարյանի, Արմեն Գրիգորյանի, Լևոն Բարսեղյանի, Տիգրան Մազմանյանի, Նաիրի Սարգսյանի, Էրիկ Խաչատրյանի, Գևորգ Մանուկյանի, Գոռ Միրզոյանի և Հայկարամ Մնացականյանի նկատմամբ:
2018թ.-ի հունիսի 21-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ վերը նշված անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
Նմանատիպ նյութեր
2911 դիտում
16:50 04-03-2020
ՀՔԾ-ն դադարեցրել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
1861 դիտում
14:43 31-07-2022
Դատարանը դադարեցրել է Մանուել Մանուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը
10310 դիտում
19:35 16-01-2019
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է
Այս բաժնից
940 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
673 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1180 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան