3122 դիտում
23:14 29-07-2022
Հատուկ օր՝ Էջմիածնում ու Արմավիրում․ այս քաղաքները ևս ունեցան երիտասարդների տներ. Aravot.am
Aravot.am-ը գրում է. «Երեկ պաշտոնապես բացվեցին «Էջմիածնի երիտասարդների տուն» ու «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնները։
Դրանք, մասնագետների բնութագրմամբ, ապահով տարածքներ են․ 700-ից ավելի պատանիների ու երիտասարդների հնարավորություն կտան ոչ ֆորմալ կրթություն ստանալ, փոխել միջավայրը, զարգացնել մտածելակերպը, ինքնուրույնություն ձեռք բերել, տիրապետել 21-րդ դարի հմտություններին, ճիշտ կողմնորոշվել մասնագիտություն ընտրելու հարցում ու լծվել իրենց իսկ համայնքների խնդիրների լուծմանը։
Հայաստանում երիտասարդների առաջին տունը հիմնվել է Գյումրիում՝ դեռ 5 տարի առաջ, այն ոչ ֆորմալ կրթություն ստանալու առաջին փորձն էր։
Երկրորդը՝ հիմնվեց Սպիտակում երկու տարի առաջ, այժմ Էջմիածնում ու Արմավիրում, շուտով կբացվի նաև Գավառում, մտադրություն կա հիմնել նաև Արթիկում։
13-18 տարեկան պատանիների համար եզակի հնարավորություն է ստեղծվում՝ լուսանկարչությունից, հեծանվավարությունից մինչև յոգայի, օճառի պատրաստման, պարի, օտար լեզուների ակումբների հաճախելու, ինչպես նաև արշավների մասնակցելու, հայրենիքը ճանաչելու, նախընտրած հասարակական գործիչների, դիվանագետների ու արվեստագետների հետ հանդիպելու, հետաքրքրող հարցեր տալու, զրուցելու, նրանց հյուրընկալվելու։
Երիտասարդական տները Հայաստանի բոլոր տեղանքներում հիմնվել են «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։
Արմավիրում, Էջմիածնում երիտասարդական տները ստեղծվեցին ու բացվեցին «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության, ինչպես նաև Էջմիածնի ու Արմավիրի համայնքապետարանների աջակցությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ նյութեր
3192 դիտում
23:16 06-08-2020
ՃՈ ուժեղացված ծառայություն Էջմիածնում և Արմավիրում․ 24 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
808 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
793 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
772 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան