211652_close_icon
views-count42981 դիտում article-date 17:38 29-07-2022

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. 36-ամյա վարորդը Nissan Teana-ով հայտնվել է դաշտում, պատճառը մեղվի խայթոցն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ժամը 15։40-ի սհմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սարգիս Ս-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 211 կմ հատվածում մեղվի խայթոցից կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Հայկ Թումանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում վարորդը ոստիկաններին հայտնել է, որ մեքենան վարելու ժամանակ մեղուն խայթել է իր ոտքը, ինչից հետո ինքը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, և տեղի է ունեցել վթարը։ 

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր