211652_close_icon
views-count700 դիտում article-date 20:47 29-07-2022

Կոլումբիայում մեկնարկում է աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունը

Կոլումբիայի Կալի քաղաքում օգոստոսի 1 -6 –ը կանցկացվի  աթլետիկայի աշխարհի  երիտասարդական առաջնությունը:  Ստուգատեսին  կմասնակցեն նաև  արտաշատցի եռացատկորդ Գոռ Հովակիմյանը  և կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը: Նրանք նախապատրաստվել են Ֆրանսիայում ՝  տեղի ֆեդերացիայի հովանավորությամբ  և վաղը  մրցավայր կմեկնեն կապանցի մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ: Նրանց Կոլումբիայում կդիմավորի  ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Նշած ցատկորդներին  կփոխարինեն  մեր  ազգային հավաքականի անդամներ, կապանցի ցատկորդներ ,  անվանի եռացատկորդ Լևոն Աղասյանը, Յանա Սարգսյանը և Մարիետա Մինասյանը՝ մարզիչ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:

Երկշաբաթյա հավաքից հետո  Ֆրանսիայից մարզուհիները  կվերադառնան հայրենիք, իսկ Լևոն Աղասյանը կմեկնի Մյունխեն, որտեղ  կմիանա գյումրեցի միջին տարածության վազորդ Երվանդ Մկրտչյանին / 1500 մետր / և ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանին:  Մեր երկյակի անդամները իրենց վարպետությունը կցուցադրեն օգոստոսի 15 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում: