1129 դիտում
15:25 29-07-2022
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներին
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Աբաջյանին եւ հիմնադրամի անդամներին։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում իրենց կողմից կատարված աշխատանքները, որոնք ուղղված են Արցախից 2020 թվականի պատերազմի արդյունքում բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանով եւ աշխատանքով ապահովելուն։
«Մեծ Մասրիկ գյուղում մեր հիմնադրամի միջոցների հաշվին գնել ենք 10 տիրազուրկ բնակարաններ, որոնցից 7-ը վերանորոգել, կահավորել, հիմնադրամի համագործակից կազմակերպությունների աջակցությամբ կառուցել ենք անասնագոմ, տրամադրել անասուններ, որպեսզի սահմանամերձ այդ բնակավայրում հիմնական բնակություն հաստատեն Արցախից տեղահանված, բնակարան, հողատարածք կորցրած ընտանիքները։ Մնացած երեք բնակարանների հիմնանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են եւ առաջիկայում կհանձնվեն նոր տերերին»,- տեղեկացրել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրենը։
Հիմնադրամը մեկ այլ ծրագրով Մեծ Մասրիկ եւ Ակունք գյուղերում հիմնանորոգում է բուժկետերը, նախատեսում է այդ կազմակերպություններին տրամադրել անհրաժեշտ գույք եւ սարքավորումներ։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել հիմնադրամի ղեկավարներին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում նման բնույթի ծրագրեր իրականացնելու համար: Նա հայտնել է իր պատրաստակամությունը համագործակցված աշխատանք իրականացնելու համար։
Հիմնադրամի ներկայացուցիչների առաջարկի հիման վրա Գեղարքունիքի մարզպետարանում կկազմվի սահմանամերձ բնակավայրերում խնդիրների կարգավորմանն ուղղված անհրաժեշտ ծրագրերի ցանկ եւ կներկայացվի «Փարոս» հիմնադրամին՝ դրանք համատեղ քննարկելու եւ հիմնախնդիրներին լուծումներ տալու նպատակով։

Նմանատիպ նյութեր
1129 դիտում
18:37 29-07-2022
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներին
3670 դիտում
18:33 09-08-2017
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է «Luseen Technologies» ՏՏ զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին
1189 դիտում
21:43 23-07-2022
Արտակ Բեգլարյանը ընդունել է սփյուռքյան «Փարոս» հիմնադրամի պատվիրակությանը
Այս բաժնից
793 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
658 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը