211652_close_icon
views-count1688 դիտում article-date 12:49 29-07-2022

Լավրովը ուշադրություն կդարձնի Բլինքենի՝ հեռախոսազրույցի խնդրանքին, «երբ ժամանակը թույլ կտա»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուշադրություն կհատկացնի հեռախոսազրույցի մասին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խնդրանքին, երբ նրա ժամանակը թույլ կտա, երեկ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուշադրություն կհատկացնի այդ խնդրանքին, երբ ժամանակը թույլ կտա: Այժմ նա ունի միջազգային շփումների զբաղված գրաֆիկ», - ասել է Զախարովան «Ինտերֆաքս»-ին տված մեկնաբանությունում:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը երեկ ավելի վաղ ասել էր, որ ամերիկյան կողմն աշխատում է Բլինքենի և Լավրովի միջև հեռախոսազրույց կազմակերպելու ուղղությամբ: «Ես նոր տվյալներ չունեմ, թե երբ նրանք կկարողանան խոսել, բայց մենք շարունակում ենք դա քննարկել համապատասխան խողովակներով»,- նշել է նա։

Միաժամանակ, Փրայսն ընդգծել է, որ Բլինքենը մտադիր է շոշափել միայն մի շարք թեմաներ, և զրույցը բանակցություն չի լինելու Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ և չի կարող համարվել նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխգործակցության նորմալացում։

Բլինքենը նախօրեին ասել էր, որ մտադիր է մոտ օրերս զրույց ունենալ Լավրովի հետ։ Նա ակնկալում է, մասնավորապես, քննարկել Ռուսաստանում պահվող ամերիկացիներ Բրիթնի Գրեյների և Փոլ Ուիլանի ճակատագիրը։

Նմանատիպ նյութեր