211652_close_icon

Այսուհետ զեղչը կնշանակի զեղչ, ոչ թե իմիտացիա. Տիգրան Մարկոսյան․ NEWS.am

views-count2094 դիտում article-date 14:13 27-07-2022
Հաճախ տնտեսվարղները ներկայացնում են որոշակի զեղչ, սակայն պարզվում է, որ այդ զեղչն իրկանում ավելի բարձր է, քան մինչ այդ զեղչի կիրառումը ապրանքի գինն է եղել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, մամուլի ասուլիսում նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը՝ անդրադառնալով նրան, որ հուլիսի 31-ից ուժի մեջ են մտնելու ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները: Գրում է NEWS.am-ը։

«Մեկ այլ դեպքում զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն է տրվում թերի կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական: Հայտարարվում է զեղչի կամ ակցիայի մասին, բայց պարզվում է, որ դրա արդյունքում որեւէ դրական գնային փոփոխություն կամ պայման չի առաջարկվում քաղաքացուն: Մեկ այլ դեպքում էլ տնտեսվարողները հայտարարում են զեղչ, սակայն պարզվում է, որ  տվյալ ակցիան տեւել է տարիներ, հետեւաբար, դա չի կարող իր բնույթով համարվել ակցիա:

Հարցը շատ զգայուն է, որովհետեւ օրենսդրական խիստ կարգավորումները կարող են վնասել բիզնեսին, բայց մյուս կողմից կարի ունենք պաշտպանելու սպառողին»,-ասաց նա՝ հավելելով, որ մասնագիտական հանրույթի կողմից այս կարգավորումը դրական արձագանքների է արժանացել:

«Սա ոլորտում առաջին քայլն է, այն չի հվակնում լինել վերջնական եւ լուծումներ տալ բոլոր հարցերին: Եթե կլինեն սողանքներ, որոնք թույլ կտան անբերախիղճ տնտեսվարողներին շրջանցելու եւ կրկին  դրսեւորելու անբարեխիղճ վարքագիծ, կամ կպարզվի, որ այդ կարգավորումներն անհամաչափ բեռ են տնտեսվարողների համար, մենք բաց ենք լսելու առաջարկներ»,-ասաց Մարկոսյանը:

Ըստ նոր փոփոխությունների զեղչ է համարվում գնի իջեցումը, դրան նախորդող մեկ ամվա ընթացքում միջին գնի նկատմամբ: Նաեւ զեղչը առավելագույնը կարող է տեւել մինչեւ երեք ամիս:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր