ՎԶԵԲ-ը 103 մլն դոլար կտրամադրի Ղազախստանին ՌԴ-ն շրջանցող Եվրոպա-Ասիա երթուղու արդիականացման համար
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը մինչեւ 50 մլրդ տենգե (10320 մլն դոլար) կտրամադրի Ղազախստանի պետական երկաթուղային ընկերությանը՝ Ռուսաստանը շրջանցող Եվրոպա-Ասիա երթուղու արդիականացումը ֆինանսավորելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանկը:
«Մինչեւ վերջերս Չինաստանի եւ Եվրամիության միջեւ բեռնափոխադրումների մինչեւ 95 տոկոսն անցնում էր Հյուսիսային միջանցքով, որն անցնում է Ղազախստանով, Ռուսաստանով եւ Բելառուսով»,- ասվում է ՎԶԵԲ-ի հայտարարության մեջ։
«Քանի որ միջազգային փոխադրողներն ավելի ու ավելի շատ են Ռուսաստանի տարածքը հատելու այլընտրանքներ փնտրում, զգալիորեն աճել է Միջին միջանցքի երկայնքով փոխադրումների պահանջարկը, որը Ղազախստանը կապում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ Կասպից ծովով: Դրա զարգացումն առաջնահերթ նշանակություն ունի տարածաշրջանային առեւտրի կայունության համար»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:
Բանկը ներդրումներ կկատարի տեղական պարտատոմսերում, որոնք թողարկվել են «Ղազախստանի Թեմիր Ժոլի» երկաթուղային ընկերության կողմից: