211652_close_icon
views-count1616 դիտում article-date 18:33 23-07-2022

Ուկրաինայի Կիրովոգրադի մարզում հրթիռակոծությունների հետևանքով 3 մարդ է զոհվել

Այսօր առավոտյան Ուկրաինայի Կիրովոգրադի մարզում հրթիռակոծությունների հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ զինծառայող և տրանսֆորմատորային ենթակայանի երկու պահակ։ Եվս ինը զինվոր վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Անդրեյ Ռայկովիչը։ Հաղորդում է «Ազատությունը»։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական զորքերը առավոտյան ժամերին 13 թևավոր հրթիռ են արձակել Կրոպիվնիցկիի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Կանատովոյի ռազմական օդանավակայանը և ուկրաինական երկաթուղու կառույցներից մեկը։

Անցած գիշեր և այսօր առավոտյան ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք այլ քաղաքների, մասնավորապես Խարկովի և Նիկոլաևի վրա։ Հայտնի է մեկ տուժածի մասին։

Խարկովի իշխանությունների փոխանցմամբ՝ «վնասվել է բնակելի շենք և գրասենյակային տարածքներ»։

Ուկրաինական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ռուսական զորքը գնդակոծել է նաև Դնեպրոպետրովսկի մարզի երկու շրջաններ՝ Նիկոպոլի և Կրիվորոժսկի, հարվածների հետևանքով վնասվել է գազատարը և էլեկտրացանցը, զոհեր չկան։

Ռուսաստանի իշխանությունները շարունակաբար հերքում են ուկրաինական տարածքում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին պնդումները:

Նմանատիպ նյութեր