Սինձո Աբեի սպանության մեջ կասկածվողը մինչեւ այս տարվա վերջ հոգեբուժական փորձաքննության կենթարկվի
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության մեջ կասկածվողը մինչեւ այս տարվա վերջ հոգեբուժական փորձաքննության կենթարկվի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ճապոնական ԶԼՄ-ները:
41-ամյա Տեցույա Յամագամին ոստիկանության կողմից որպես կասկածյալ էր նույնականացվել, ով հուլիսի 8-ին փողոցի անկյունում նախընտրական ելույթի ժամանակ մոտեցել էր Աբեին եւ ինքնաշեն ատրճանակից կրակել էր նրա վրա:
Արեւմտյան Նարա քաղաքի դատարանը, որտեղ ապրում էր կասկածյալը եւ որտեղ տեղի է ունեցել միջադեպը, բավարարել է Յամագամիին հոգեբուժական գնահատման ենթարկելու վերաբերյալ դատախազի խնդրանքը, հայտնում են Nikkei-ն եւ այլ ԶԼՄ-ներ:
Ըստ Nikkei-ի՝ փորձաքննությունը կտեւի մինչեւ նոյեմբերի 29-ը եւ կպարզի՝ Յամագամիին մեղադրանք կառաջադրվի կրակոցի մեջ, թե ոչ։