Պերմյակովը հոգեբուժական փորձաքննության կենթարկվի
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովին դատաքրեագիտական հետաքննության շրջանակում հոգեբանական-հոգեբուժական փորձաքննության կուղարկեն: Այս մասին Interfax գործակալությանը հայտնել են գործին մոտ կանգնած աղբյուրները:
Աղբյուրի խոսքով՝ բոլոր փորձաքննություններն անցկացվելու են Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում:
Եվս մեկ աղբյուր նախօրեին հայտնել էր, որ հանցագործության վայրում ավելի վաղ հայտնաբերված հետքերի հետ համեմատություն անցկացնելու նպատակով երեկ մեղադրյալից վերցվել են մի շարք փորձանմուշներ՝ կենսաբանական, գենետիկական, քրեաբանական:
Հիշեցնենք, որ սահմռկեցուցիչ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]սպանության [/url]զոհ դարձան Գյումրիում բնակվող Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամները: