211652_close_icon
views-count28016 դիտում article-date 12:42 23-07-2022

Երևանում ՍՊԸ տնօրենը Honda-ով վրաերթի է ենթարկել հսկիչ-վաճառողուհուն․ վիրավորին, մինչ շտապօգնության ժամանումը, տեղում առաջին օգնություն են ցուցաբերել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վարդան Ե․-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա - Դանիել Վարուժան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 30-ամյա Շողիկ Հ․-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի  հրամանատար Արմեն Զաքարյանի և պարեկ Անահիտ Ասատրյանի գլխավորությամբ։ 

Մինչ շտապօգնության ժամանումը, պարեկներն իրենք են օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին։

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Դավիթ Խանաղյանի գլխավորությամբ։

Վրաթերի փաստով՝ Գ․ Խանաղյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն, իսկ վրաերթի ենթարկվածը՝ Երևանում գործող հագուստի խանութներից մեկում որպես հսկիչ-վաճառողուհի։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր