211652_close_icon
views-count1284 դիտում article-date 11:00 23-07-2022

Ուկրաինան 10 միլիարդ դոլարի հացահատիկ ունի. Զելենսկի

Հացահատիկային միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի շնորհիվ շուրջ 20 միլիոն տոննա անցյալ տարվա հացահատիկի բերք կարտահանվի, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավանդական երեկոյան ուղերձի ժամանակ, փոխանցում է ZN.ua-ն։

«Այս տարի բերքը, իսկ այն արդեն հավաքվում է, ևս կարելի է իրացնել: Դրանք ֆերմերների, ամբողջ գյուղատնտեսության ոլորտի և պետական ​​բյուջեի եկամուտներն են։ Դրանք աշխատատեղեր են։ Այժմ մենք արդեն մոտ 10 միլիարդ դոլարի հացահատիկ ունենք»,- ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ պարենային ճգնաժամի սրությունը նվազեցնելու հնարավորություն է հայտնվել:

«Գլոբալ աղետը կանխելու հնարավորություն կա՝ սով, որը կարող է քաղաքական քաոսի հանգեցնել աշխարհի շատ երկրներում, մասնավորապես՝ մեզ օգնող երկրներում։ Եվ սա հերթական ցուցադրությունն է, որ Ուկրաինան ի վիճակի է կանգուն մնալ այս պատերազմում»,- հավելել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլում Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայից Սև ծովով գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար հացահատիկային միջանցք ստեղծելու մասին:

Նմանատիպ նյութեր