211652_close_icon
views-count732 դիտում article-date 20:38 22-07-2022

Դանի Ալվեշը կարիերան կշարունակի Մեքսիկայում

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը կարիերան կշարունակի մեքսիկական «Պումասում»:

39-ամյա բրազիլացին, ով իր կարիերայում 43 տիտղոս է նվաճել, 2021/22 մրցաշրջանից հետո հեռացավ «Բարսելոնայից»՝ ազատ գործակալի կարգավիճակով։

Հուլիսի սկզբին հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված են բրազիլական երկու ակումբներ՝ «Ատլետիկո Պարանաենսեն» և «Ֆլումինենսեն»:

Նախորդ մրցաշրջանում Ալվեշը Իսպանիայի առաջնությունում 14 հանդիպում է անցկացրել՝ դառնալով գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նմանատիպ նյութեր