Դանի Ալվեշը համտեսել է երկրպագուների կողմից նետված բանանը. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի` «Վիլյառեալ» - «Բարսելոնա» (2:3) խաղի ժամանակ զավեշտալի դրվագ է գրանցվել: Անկյունայինը իրացնելու ժամանակ տանտերերի երկրպագուներից մեկը բանան է նետել Դանիել Ալվեշի ուղղությամբ, իսկ վերջինս մինչ փոխանցում կատարելը համտեսել է այն: