Դանի Ալվեշը կարիերան կշարունակի Մեքսիկայում
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը կարիերան կշարունակի մեքսիկական «Պումասում»:
39-ամյա բրազիլացին, ով իր կարիերայում 43 տիտղոս է նվաճել, 2021/22 մրցաշրջանից հետո հեռացավ «Բարսելոնայից»՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Հուլիսի սկզբին հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված են բրազիլական երկու ակումբներ՝ «Ատլետիկո Պարանաենսեն» և «Ֆլումինենսեն»:
Նախորդ մրցաշրջանում Ալվեշը Իսպանիայի առաջնությունում 14 հանդիպում է անցկացրել՝ դառնալով գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։