1877 դիտում
10:19 22-07-2022
Ծախսերի ետվերադարձ չի արվում. Փաշինյանը խաբել է. մաս 54․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2019-ի մայիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «100 փաստ՝ Նոր Հայաստանի» մասին» հայտարարությունների շրջանակում խոսում էր «խելացի անասնագոմերից» ու ոգեւորում այս ոլորտով հետաքրքրված ֆերմերներին:
«Փոքր եւ միջին «խելացի անասնաշենքերի» կառուցման կամ վերակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50 տոկոսի չափով ետվերադարձ կտրամադրվի, սահմանամերձ գյուղերի դեպքում ետվերադարձը կկազմի 70 տոկոս»,- նշում էր նա:
Առաջին հայացքից առաջարկը հրապուրիչ է, սակայն անցած 3 տարիներին այս ծրագրով կառուցվել է ընդամենը 39 անասնաշենք` նախատեսված 230-ի փոխարեն, ընդ որում՝ պաշտոնական տվյալներով՝ կառուցված 39-ից մի քանիսն էլ այս պահին չեն գործում:
Պետական աջակցությամբ անասնագոմ կառուցած ֆերմերները հակառակ պնդումն են անում: «Ազատություն» ռադիոկայանին, օրինակ, գործարարներից մեկը պատմել է, որ հաշվարկներ է արել ու եզրակացրել`«խելացի անասնագոմ» կառուցելու մասին պետության առաջարկը մեծամասամբ ձեռք չի տալիս։ Խնդիրն այն է, որ գյուղացին նախապես պետք է գրպանում բավարար գումար ունենա՝ շենքի նախագիծ պատվիրելու, լիցենզավորված կազմակերպությունների միջոցով շինարարություն սկսելու եւ մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու համար։
«Ի՞նչ է ասում պետությունը. ասում է՝ «եթե դու գնաս սարքես կամ թղթերը տաս, որ դու սարքել ես, ես դրա 50 տոկոս փողը կտամ»։ Բայց եթե մարդը սարքի գոմը, իրա վրա նստում է 5 միլիոն։ Եթե թղթերով է սարքում, իրա վրա նստում է 8 միլիոն։ Այսինքն՝ ես փող ունեմ 5 միլիոն, ես իմ գոմը կսարքեմ 5 միլիոնով, գյուղացին սենց է մտածում, քան 10 միլիոն ծախսեմ, եւ պետությունը 5 միլիոնը տա, բայց պտի էդ 10 միլիոնը մարդը ունենա», – ասել է գործարարը։
Ստացվում է՝ «խելացի անասնագոմ» կառուցելու համար անհրաժեշտ գումարի 50 կամ 70 տոկոսի չափով պետական աջակցություն տրամադրելու մասին վարչապետի հայտարարությունը եւս մեկ սուտ է, չիրականացած կամ թերակատարված ծրագիր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1006 դիտում
08:57 08-05-2024
Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
1561 դիտում
08:33 09-10-2024
Ասֆալտապատումը որակով չի արվում եւ երկու ամսից քանդվում է. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2107 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am