211652_close_icon
views-count22965 դիտում article-date 20:50 21-07-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. Բագրևանդ թաղամասում հակատանկային արկը վնասազերծելու համար ժամանել են ԱԻՆ սակրավորները, տարածքը պարեկները սահմանազատել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Երևան քաղաքի Բագրևանդ թաղամասում հրետանու արկ է հայտնաբերվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը, մինչև ԱԻՆ սակրավորները այն վնասազերծել են և տեղափոխել անվտանգ վայր։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր