211652_close_icon

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները դասընթաց են անցկացրել «Փոքրիկ տուրիստ» ամառային ճամբարում

views-count416 դիտում article-date 15:33 21-07-2022
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետներ Մերի Մխիթարյանը և Էվելինա Գևորգյանն ուսուցողական դասընթաց են անցկացրել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող «Փոքրիկ տուրիստ» ամառային ճամբարում։ Տեղեկացնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի ղեկավարը։

Սյունիքի, Վայոց Փորի, Գեղարքունիքի և Երևանի երեխաները հանգստանալուն զուգահեռ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ աշխատակիցների շնորհիվ ուսուցանել են ինչ անել ականային վտանգի հանդիպելիս և որոնք են անվտանգ վարքագծի դրսևորումները։ Ինտերակտիվ դասընթացի արդյունքում աշակերտները ստացել են անվտանգ վարքագծի կանոնների վերաբերյալ գիտելիքներ և իրենց հուզող հարցերին պատասխաններ։

«Հանդիպումը կարևոր էր և բովանդակալից: Ներկայացված տեղեկատվությունը երեխաներին կօգնի ապահովել սեփական անվտանգությունը», - նշել է ճամբարի ղեկավար Անի Հովհաննիսյանը։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր