211652_close_icon
views-count86509 դիտում article-date 17:46 20-07-2022

Երևանում անտարբեր քաղաքացիների աչքի առաջ պարեկները կրակմարիչով կանխեցին աղբամաններում առաջացած կրակի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետարանը բազմիցս հորդորել է քաղաքացիներին, որպեսզի մայրաքաղաքում տեղադրված չոր աղբամանները միտումնավոր չփչացնեն, քանի որ ամեն անգամ աղբամանները վնասելուց մյուս սրտացավ քաղաքացիները չգիտեն, թե որտեղ թողնեն աղբը։

Միայն վերջին ամիսներին հայտնաբերվել է մեծ թվով վնասված աղբամաններ, որոնք դիտմամբ կամ այրել են կամ ջարդել։ 

Օրեր առաջ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները նկատել են Աբովյան փողոցում՝ ինչպես է տեղադրված աղբարկղն այրվում։ Պարեկներն իրենց ավտոմեքենայից դուրս են բերում կրակմարիչն և հանգցնում կրակը, մինչդեռ բազմաթիվ քաղաքացիներ անցնում էին այդ վայրով ու կարծես ոչինչ չէին տեսնում, այն դեպքում, երբ իրենք նույնպես կարող էին հանգցնել կրակը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր