211652_close_icon
views-count6488 դիտում article-date 18:05 19-07-2022

Նոտարի մոտ կամ Կադաստրում գործարք կնքելիս քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի թղթային զրոյական տեղեկանք ներկայացնել

Թղթային զրոյական տեղեկանք այլևս չի պահանջվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

«Սույն թվականի մարտի 10-ին հայտնել էի, որ 01.04.2022 թ․-ից կվերացվի պարտավորությունների վերաբերյալ թղթային զրոյական տեղեկանք ներկայացնելու պահանջը ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում։ Ինչը և կատարվեց։

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ սույն թվականի հուլիսի 4-ից նույն կարգավորումները սկսել են գործել նաև անշարժ գույքի առուվաճառքի գործընթացի մասով։ Նոտարի մոտ կամ Կադաստրում գործարք կնքելիս քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի թղթային զրոյական տեղեկանք ներկայացնել վերջիններիս։ Փոխարենը տվյալները հասանելի կլինեն էլեկտրոնային եղանակով։ Նախորդ շաբաթվա ընթացքում էլեկտրոնային եղանակով իրականացվել է 2033 հարցում։

Շնորհակալություն եմ հայտնում մեր՝ ՀՀ Կառավարության, ՀՀ ԿԱ Կադաստրի կոմիտեի, VX Soft և Best Soft ընկերությունների գործընկերներին կատարած աշխատանքի համար»,-գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր