Իրանի ազգային նավթային ընկերությունը և «Գազպրոմը» մոտ 40 միլիարդ դոլարի հուշագիր են ստորագրել
Իրանի ազգային նավթային ընկերությունը (NIOC) և ռուսական «Գազպրոմը» մոտ 40 միլիարդ դոլարի փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, հայտնում է Shana-ն։
Փաստաթուղթը ստորագրվել է NIOC-ի գործադիր տնօրեն Մոհսեն Խոջաստեհմերի եւ «Գազպրոմ»-ի կառավարման կոմիտեի փոխնախագահ Վիտալի Մարկելովի մասնակցությամբ առցանց արարողության ժամանակ:
Փաստաթուղթը Քիշ եւ Հյուսիսային Պարս հանքավայրերի մշակում, Հարավային Պարս հանքավայրում ճնշման ավելացում, 6 նավթային հանքավայրերի մշակում, գազի եւ արտադրանքի փոխանակում, ՀԲԳ նախագծերի ավարտ, արտահանման գազատարների կառուցում եւ գիտատեխնիկական այլ համագործակցություն է նախատեսում: