211652_close_icon

Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ

views-count619 դիտում article-date 16:21 12-07-2025
Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը շաբաթ օրը Բաքվում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ 

«Հուշագրի ստորագրումը տեղի է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի Ադրբեջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում»,- հաղորդվում է Ադրբեջանի նախագահի կայքում։

Հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը, SOCAR-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Միքայիլ Ջաբարովը և Սիրիայի էներգետիկայի նախարար Մոհամմեդ ալ-Բաշիրը։

Ստորագրված փաստաթղթի մանրամասները չեն հրապարակվում։

Նմանատիպ նյութեր