211652_close_icon
views-count9273 դիտում article-date 19:09 18-07-2022

Բնակարանների վարձակալության խնդիրը շարունակում է արդիական մնալ. քաղաքացիները խնդրում են ՀՀ Վարչապետի հետ հանդիպում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 17-ին, Երևանի «Երազ» այգում հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, ովքեր իրենց դժգոհությունն էին ցանկանում բարձրաձայնել բնակարանների վարձակալության հարցերի շուրջ:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներից Սարգիս Գրիգորյանը, խոսելով խմբի անունից, ասաց, որ բնակարանների սեփականատերերը վարձը կամ բարձրացնում են՝ առանց հիմնավորման, կամ խնդրում ազատել բնակարանը՝ պատճառաբանելով, որ այն նորոգում են, այնինչ այլ անձի են տալիս վարձակալությամբ` ավելի բարձր գումարի դիմաց:

Սարգիսը, ով կամավորական է և մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմներին, ասաց նաև, որ խնդրի առաջ կանգնած են մեծ թվով քաղաքացիներ, ովքեր ստիպված կամ բարձր գումարով են վարձակալում բնակարան կամ հայտնվում դրսում: Ափսոսանք հայտնեց, որ սեփականատերերը բնակարաններից հանում են հայազգի բնակիչներին և այն հանձնում օտարազգիների՝ որոշ գումարային առավելությամբ:

Մեր զրուցակիցը խնդրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որպեսզի հանդիպում կազմակերպվի, իրենք փոքր խմբով ներկայացնեն խնդիրը և հասկանան լուծումները:

Հավելեց, որ եթե քայլեր չձեռնարկվեն, ապա ինքը պատրաստ է Կառավարության դիմաց հացադուլ սկսել և համոզված է, որ իրենց մեծ թվով քաղաքացիներ կմիանան:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր