211652_close_icon

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Լեհաստան

views-count749 դիտում article-date 16:02 18-07-2022

Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Լեհաստանում: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունեա Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ֊լեհական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Նմանատիպ նյութեր