211652_close_icon
views-count260 դիտում article-date 17:22 17-07-2022

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գործընկերները՝ Մանթաշյանց ասպետներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնը՝ ի նշան շնորհակալության, մրցանակներ հանձնեց իր երկարամյա գործընկերներին։ Փառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները հյուրընկալվեցին «Բեկոն» մսամթերքի արտադրական ձեռնարկությունում:

Երեկոյի ընթացքում փառատոնի երկարամյա գործընկերներ «Բեկոն» և «Աբրիկոն» ընկերություններին շնորհվեց «Մանթաշյանց ասպետ» ոսկե և արծաթե շքանշաններ:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնելով փառատոնի գործընկերներին՝ նշեց. «Այս մարդիկ իմ եւ մեր փառատոնի հիմնական բարեկամներն են, նրանք «Ոսկե Ծիրանի» նվիրյալներն են, ինչն ապացուցել են իրենց վերաբերմունքով եւ նվիրվածությամբ: Շնորհակալ եմ, որ մեր կողքին են արդեն 15 տարուց ավելի: Հույս ունեմ, որ մեր հյուրերն ամեն տարի կհյուրընկալվեն եւ իրենց երջանիկ կզգան»,- նշեց Հարություն Խաչատրյանը:

«Բեկոն» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Պավել Մարգարյանի խոսքով՝ «Բեկոն»-ը և «Ոսկե ծիրան»-ը վաղեմի բարեկամներ են. «Ինձ համար «Ոսկե ծիրան»-ը հարազատ փառատոն է, քանի որ կազմակերպում է իմ ընկերը՝ Հարություն Խաչատրյանը՝ միջազգային արենայում ներկայացնելով Հայաստանը, հայկական արվեստը, հայ կինոն: Ահա թե ինչու ես նախաձեռնեցի դառնալ «Ոսկե ծիրան»-ի գործընկերը, իսկ փատատոնից «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշան ստանալն ինձ համար մեծ պատիվ է»,- ասաց Պավել Մարգարյանը:

«Աբրիկոն» ընկերության ֆինանսական տնօրեն Անդրեյ Հարությունյանը շեշտեց, որ ավելի քան տասը տարի «Ոսկե ծիրան»-ն ու «Աբրիկոն»-ը համագործակցում են. «Մեր կազմակերպության ստեղծման պահից «Ոսկե ծիրան»-ի կողքին ենք: Մեր խմիչքն էլ  ծիրանից է պատրաստված, քանի որ «Ոսկե ծիրան»-ն էլ կապված է ծիրանի հետ, մեր խմիչքն էլ է ներկայացնում Հայաստանը, հայկականը, պարոն Խաչատրյանը երբ առաջարկեց դառնալ գործընկեր, սիրով համաձայնեցինք: Արդեն ավելի քան տասը տարի համագործակցում ենք, մասնակցում ենք փառատոնին, մեր աջակցությունն ենք ցուցաբերում»,- եզրափակեց Անդրեյ Հարությունյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր