Վրաստանում ձերբակալվել է Պետանվտանգության ծառայության նախկին փոխտնօրենը
Անցած գիշեր Թբիլիսիի իր տանը ձերբակալվել է Վրաստանի Պետանվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն Սոսո Գոգաշվիլին։ Վրաց իրավապահների խոսքով՝ ձերբակալությունը տեղի է ունեցել պետանվտանգության մարմիններում իրականացվող մի հետաքննության շրջանակներում։
«Դատավորի որոշման հիման վրա խուզարկություն է իրականացվել ոչ թե նոր, այլ ընթացիկ քրեական գործով, խուզարկության արդյունքում նրա կալանավորումն անխուսափելի է դարձել»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել են Պետանվտանգության ծառայությունում։
Խուզարկությունն անցկացվել է ոչ միայն Սոսո Գոգաշվիլիի, այլեւ որդու տանը։ Նրա որդու տնից առգրավվել են էլեկտրոնային սարքեր, այդ թվում՝ նոթբուք։