3158 դիտում
16:31 28-07-2022
Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ղեկավարի խոստման առնչությամբ սոցցանցերում մտահոգությունը խիստ հրատապ է. Գևորգ Դանիելյան
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների գործողությունները վճռականորեն կանխելու» խոստման առնչությամբ սոցցանցերում արտահայտված մտահոգությունն անչափ ուշագրավ է և խիստ հրատապ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը: Նա նաեւ նշել է.
«Նախ, սա բնավ առաջին պաշտոնական հայտարարությունը չէ. ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական տարբեր կալիբրի պաշտոնյաներ Հայաստանի ներքին կյանքի, մասնավորապես՝ ընդդիմության մասին խոսում են այնպես, ինչպես կարտահայտվեին իրենց սեփական երկրի մասին, իսկ ալիևը պնդում է անում, որ ինքը մեծ դերակատարում է ունեցել 2018 թ. իշխանափոխության իրադարձություններին։
Այս առնչությամբ ընդամենը երկու հարցադրում՝
- ինչպե՞ս է ստացվել, որ միատեսակ կեղծ փաստարկներով ընդդիմադիրներին համատարած որակում են իբրև հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման հակառակորդների, երբ վերջիններս պարզապես դեմ են պատմական իրողության և, հատկապես՝ փոխշահավետության սահմանադրական սկզբունքի անտեսմամբ անհեռատես հարաբերությունների կարգավորմանը,
- ընդդիմադիրների դեմ գործի դրվող բոլոր միջոցների, մասնավորապես՝ ուժի կիրառման և հետապնդումների կտրվածքով (այդ թվում՝ խիստ կասկածելի հետևանքներով), ի՞նչ մասնակցություն են ունեցել կամ պատրաստվում ունենալ ադրբեջանական գաղտնի ծառայությունները, արդյո՞ք, նկատի ունեն իրենց կողմից անմիջական միջամտությամբ կյանքի կոչվող հնարավոր «խորհրդատվությունը»։
Հ.Գ. Իհարկե, անչափ ցանկալի կլիներ, որ այս հոխորտանքը իրավասու ծառայության կողմից փաստարված որակվեր իբրև սադրանք, բայց այս դեպքում ծագում է մեկ այլ հարց՝ իսկապես ինչպե՞ս ենք անվերապահորեն հակված հարաբերությունների կարգավորմանը մի երկրի հետ, որի հատուկ ծառայությունը հրապարակայնորեն հայտարարում է՝ իրեն շահեկան հեռանկարով մեր ներքին գործերին հաստատապես միջամտելու մասին ....»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
49626 դիտում
21:36 23-12-2020
Շուշիում Ադրբեջանը բացել է երկրի Պետանվտանգության ծառայության նոր վարչական շենքը. Hraparak.am
Այս բաժնից
850 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին