211652_close_icon
views-count26823 դիտում article-date 11:14 15-07-2022

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Opel-ը բախվել է երկաթե ճաղավանդակներին և գլխիվայր շրջվել․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նորայր Գ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում բախվել է ձախակողմյան արգելապատնեշներին և, գխլիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նորայն Գ․-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Աննա Մ․-ն և  4-ամյա Շուշան Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ- փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողերը՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և ավագ քննիչ Մխեյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ ավագ քննիչ Մխեյանի որոշմամբ քննչական վարույթ է նախաձեռնվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր