211652_close_icon
views-count992 դիտում article-date 10:49 15-07-2022

«Մարտի1-ի» գործը չի բացահայտվել. Փաշինյանը խաբել է. մաս 50․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց ի վեր ասել է մի բան, բայց արել է լրիվ հակառակը: Կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդից թալանածը կոպեկ առ կոպեկ հետ վերադարձ, խնամի-ծանոթ բարեկամ սկզբունքի վերացում, մարտի 1-ի գործի բացահայտում եւ այլն:

2018թ.-ի օգոստոսի 18-ի համապետական հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1»-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է. «Եվ էլի եմ ասում՝ պատասխանատու եմ, չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որեւէ մեկը խուսափի պատասխանատվությունից»: Հեղափոխական իշխանության օրոք առաջադրվեց մեղադրանք Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Սույն գործով անցնում են նաեւ 2008թ. պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, այդ շրջանում պաշտպանության փոխնախարար, Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը եւ այլք: Նրանցից ոչ ոք, սակայն, այս պահին կալանավորված չէ, իսկ Մարտի մեկն էլ չի բացահայտվել:

Այսինքն՝ մինչեւ այս պահը հայտնի չեն 10-ը զոհերին սպանողների անունները, այնինչ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո առաջին խոստումներից մեկը հենց «Մարտի 1»-ի բացահայտումն էր: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր