slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Վաղվանից քամիները երեկոյան ժամերին զգալիորեն կթուլանան. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
211652_close_icon

Վաղվանից քամիները երեկոյան ժամերին զգալիորեն կթուլանան. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

views-count10330 դիտում article-date 21:37 14-07-2022

Տարվա այս ժամանակահատվածում հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին բավականին ակտիվ են լեռնահովտային քամիները, որոնց շնորհիվ երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է` մեղմելով ցերեկային ժամերին առաջացած սաստիկ շոգը։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Վերջին 5 օրերին, հատկապես Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, այդ թվում նաև Երևանում այս քամիները բավականին ինտենսիվ են, մինչև` 20մ/վ արագությամբ։

Քամու մեծ արագությունը պայմանավորված է նրանով, որ հանրապետության տարածք ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը հիմնականում տարածվում է հովտային և նախալեռնային գոտիների վրա, իսկ լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանի էական բարձրացում դեռևս չի նկատվում։ Այս երևույթի արդյունքում Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը 10-15 աստիճանով ցերեկը լինում է ավելի բարձր քան Սևան-Հրազդան հատվածում։ Ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման մեծ տարբերության պատճառով` օդային զանգվածը երեկոյան ժամերին Սևան-Հրազդան հատվածից տեղափոխվում է դեպի Արարատյան դաշտ` առաջացնելով ուժգին քամիներ։
Հուլիսի 15-ից սկսած արևադարձային տաք օդի ալիքի ազդեցությունը աստիճանաբար տարածվելու է նաև լեռնային գոտիների վրա` ինչի արդյունքում լեռնահովտային քամիները երեկոյան ժամերին զգալիորեն թուլանալու են։

Լեռնահովտային շրջանառության թուլացման պատճառով հուլիսի 16-20-ի երեկոյան ժամերին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը կլինի մոտ 7-9 աստիճանով ավելի բարձր, քան վերջին օրերին։

Նմանատիպ նյութեր