slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Կալանքը համարվում է գրավով փոխարինված գրավը կիրառելու և ոչ թե ընտրելու պահից. Արթուր Ղամբարյան
211652_close_icon

Կալանքը համարվում է գրավով փոխարինված գրավը կիրառելու և ոչ թե ընտրելու պահից. Արթուր Ղամբարյան

views-count1572 դիտում article-date 15:50 14-07-2022

Իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը անդրադարձել է դատարանի կողմից կալանքը գրավով փոխելու խնդրին:

Նա Facebook-ի իր էջում գրել է. ««Դատարանի կողմից կալանքը գրավով փոխելու մասին

Արդարադատություն իրականացնելիս՝ դատավորի կողմից  գրավ ընտրելու ( տարբերել՝ գրավ կիրառելուց) փաստն արդյոք մեղադրյալին, մինչև գրավը մուծելը, ազատ արձակելու հիմք է։

Այս հարցին առնչվում է երկու իրավանորմ, ուստի հարցին պատասխանելիս՝ պետք է այդ նորմերը մեկնաբանել համակցված (համակարգային)։

1) Իրավասու անձը մեղադրյալին ազատում է կալանքից, եթե՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով կալանքը որպես խափանման միջոց փոխվել է (ՀՀ քր․ դատ․ օր․-ի 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):

Ի տարբերություն նախկին քր․ դատ․ օր․ կարգավորման, որտեղ  նշված էր, որ կալանքի ազատելու հիմք է այլընտրանքային միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված լինելը, նոր օրենսգրքում կալանքից ազատելու նորմում նման կարգավորում նախատեսված չէ, ուստի, վերը նշված 7-րդ կետը եթե մեկնաբանենք մեկուսի, ապա կստացվի, որ կալանքը գրավով ՓՈԽԵԼԸ ինքնին անձին կալանքից ազատելու հիմք է։

Սակայն գրավի մասով ՀՀ քր․ դատ․ օր․-ի 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը չի կարող մեկուսի մեկնաբանվել, քանի որ առկա է հարբերությանը վերաբերող մեկ այլ նորմ։

2) Գրավը կիրառված է համարվում գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից (ՀՀ քր․ դատ․ օր․-ի 125-րդ հոդվածի 4-րդ մաս):

Քննարկվող իրավիճակում Օրենսդիրը հիմք է ընդունել խափանման միջոց «ընտրել» և «կիրառել» փուլերի հարաբերական ինքնուրույնությունը, ինչը նշանակում է, որ Կալանքը  համարվում է գրավող փոխարինված գրավը կիրառելու և ոչ թե ընտրելու պահից։

Այս պայմաններում դատավորը, ղեկավարվելով  ՀՀ քր․ դատ․ օր․-ի 18-րդ հոդվածի 2-րդ մասով, 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 125-րդ հոդվածի 4-րդ մասով, որոշման եզրափակիչ մասում պետք է նշի․

1․ Անազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ ԸՆՏՐԵԼ գրավ խափանման միջոցը։

2. Գրավը համարվում է կիրառված, իսկ Կալանքը՝ որպես խափանման միջոց, համարվում է գրավով փոխված գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից։

Հարցը, ամենայն հավանականությամբ, այլ կերպ կլուծվի, եթե դատավորը որոշի կալանքը փոխել և կիրառել (ընտրել) մի քանի այլընտրանքային խափանման միջոց, օրինակ՝ գրավ և  բացակայելու արգելքը։

Բացակայելու արգելքի դեպքում առկա չէ խափանման միջոց ընտրելու և կիրառելու փուլերի տարբերակում, ուստի բացակայելու արգելքը կիրառելը ինքնին նշանակում է, որ կալանքը փոխվել է, ուստի առկա է անձին կալանքից ազատելու հիմք»։

Նմանատիպ նյութեր