2332 դիտում
09:37 14-07-2022
Ուկրաինայի և Ռուսաստանի զինվորականները ծրագրում են բանակցություններ հացահատիկի արտահանման վերաբերյալ․ «Ամերիկայի ձայն»
Չորեքշաբթի օրը Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները Ստամբուլում անցկացրել են վերջին մի քանի ամսվա ընթացքում առաջին դեմառդեմ բանակցությունները երկու երկրների միջև՝ նվիրված Սև ծովով ուկրաինական արգելափակված հացահատիկի արտահանմանը համաշխարհային շուկաներ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Նախատեսվում է, որ քննարկմանը կմասնակցեն նաև թուրք զինվորականներ և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ։
Անկարան առաջարկում է ապահովել անվտանգ միջանցքներ Սև ծովով և ջանքեր գործադրել ՄԱԿ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ համաձայնության հասնելու համար։
Հանդիպումը նախատեսված է հուլիսի 13-ին Ստամբուլում, ուր Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները բանակցել են խնդրի շուրջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու արդյունքում խափանվել է ուկրաինական հացահատիկի արտահանումը Սև ծովով, որը հանգեցրել է հացահատիկի, սննդամթերքի, վառելիքի և պարարտանյութերի համաշխարհային գների բարձրացմանը:
Մոսկվան իր հերթին մտահոգություն է հայտնում այն նավերի վերաբերյալ, որոնք օգտագործվում են Ուկրաինա զենք բերելու համար և կոչ է արել խուզարկել նավերը:
Ուկրաինան էլ հայտարարում է, որ համաձայնագիրը չի կարող որևէ կերպ սպառնալ Սև ծովի երկայնքով իր անվտանգությանը:

Նմանատիպ նյութեր
4478 դիտում
16:56 22-07-2022
Շոյգուն ժամանել է Ստամբուլ․ ստորագրվելու է ուկրաինական հացահատիկի արտահանման մասին պայմանագիրը
2835 դիտում
23:26 22-08-2022
Թուրքիան հայտարարել է ուկրաինական նավահանգիստներից 721,4 հազար տոննա հացահատիկի արտահանման մասին
943 դիտում
11:39 09-11-2023
ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց
Այս բաժնից
1465 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1267 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1348 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»