1224 դիտում
19:08 12-07-2022
ՊԵԿ-ը կանխել է չգրանցված դեղանյութերի վաճառքի մի քանի դեպքեր. իրականացվել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բացահայտել են Հայաստանում չգրանցված դեղերի վաճառքի դեպքեր: Մասնավորապես, սույն թվականի մայիս-հունիս ամիսներինՊԵԿհետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում բացահայտվել և կանխվել են Հայաստանիտարածքում տարբեր դեղատների միջոցով իրականացվող չգրանցված դեղերի մանրածախ վաճառքի դեպքեր:
Այսպես, տեղեկություններ էին ստացվել, որ հանրապետությունում գործող մի քանի դեղատներում իրացվում ենիմունոթերապիայի բուժման ժամանակ օգտագործվող,ՀՀ դեղերի գրանցամատյանում չգրանցված, չդրոշմապիտակավորված, հայերեն տառերով չմակնշված, առանց տուփի դեղամիջոցներ, որոնց շուկայական գինը հանրապետությունում տատանվում է 150,000-800,000 դրամի շրջանակում:Ստացված տեղեկությունները ճշտելու և օրինախախտներին բացահայտելու նպատակով ձեռնարկվել և իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Մի շարք տնտեսվարողներինկատմամբ ձեռնարկված ևիրականացված համապատասխան միջոցառումների ժամանակ կանխիկ դրամով գնվել են տարբեր դեղանման ապրանքներ: Նշված դեղանման ապրանքների էությունը, ՀՀ դեղերի գրանցամատյանում գրանցված լինելը և դրանց մեջ հոգեմետ նյութերի առկայության հանգամանքը պարզելու նպատակով համապատասխան հարցումներ են կատարվելԱռողջապահության նախարարություն և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Ստացված պատասխան գրություններից պարզվել է, որ ՀՕՀՎ աշխատակիցների կողմից ձեռք բերված դեղանման ապրանքները հանդիսանում են դեղամիջոցներ և գրանցված չեն ՀՀ դեղերի գրանցամատյանում: Կազմված համապատասխան արձանագրությունները, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկները՝ կից նյութերով ուղարկվել են ՊԵԿ ՀՕՀՎ հետաքննության բաժին, հետագա ընթացքն ապահովելու համար:
Տվյալ դեղերի իրական մատակարարների շրջանակը և այդ դեղերը հանրապետության տարածքում զարտուղի ճանապարհներով հայտնվելու հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են համապատասխան աշխատանքներ։
Նշենք, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել են նաև ՀՀ հարկային օրենսգրքի 408 և 416 հոդվածների պահանջների խախտումներ, այն է՝ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու, ՀԴՄ սարք չունենալու, ինչպես նաև առանց համապատասխան լիցենզիայի, լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման դեպքեր:
Ի դեպ, ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում են հանրապետությունում դեղերի վաճառքի, ՀՀ սուբյեկտների կողմից իրականացվող առևտրային գործարքների օրինականության վերահսկողություն և մշտադիտարկումներ: Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին զերծ մնալ նմանատիպ գործունեություն իրականացնելուց՝ հետագա վարչական և քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2727 դիտում
15:27 26-04-2017
ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ադրբեջանական խնձորի դեպքի մանրամասները ճշտելու նպատակով
Այս բաժնից
1903 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1414 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
781 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին