211652_close_icon
views-count641 դիտում article-date 14:16 12-07-2022

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Կրասնոյարսկում այցելել է Հայ առաքելական եկեղեցի

Կրասնոյարսկ այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ հուլիսի 11-ին այցելել է Հայ առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցի:

Խորհրդարանականներին ուղեկցել են Կրասնոյարսկի «Եղբայրություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության ղեկավար Սարգիս Մուրադյանը եւ Սուրբ Սարգիս եկեղեցու վանահայր Շահան Մովսեսյանը:
 

Նմանատիպ նյութեր