211652_close_icon
views-count1646 դիտում article-date 13:37 12-07-2022

Գարգառ բնակավայրում գտնվող կամուրջը հիմնանորոգվում է

Հիմնանորոգվում է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ144+020 հատվածում՝ Գարգառ բնակավայրում, գտնվող կամուրջը։ Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։

Կամուրջն ավելի քան 30 տարի չէր հիմնանորոգվել:

Իրականացվել են մի շարք աշխատանքներ, առաջիկայում կմեկնարկի նաև երթևեկելի մասի ասֆալտապատումը։

Հիմնանորոգումը կատարում է «Մոնտաժտրանսշին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։

Ֆինանսավորում՝ ՀՀ պետական բյուջե։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ մոտ 113 մլն ՀՀ դրամ։

Աշխատանքների ավարտը նախատեսված է ընթացիկ տարվա ընթացքում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է մոտ 1,1 մլրդ դրամ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար։

Լուսանկարը՝ Լոռու մարզպետարանի։

Նմանատիպ նյութեր