Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեների, Սյունիքի մարզի Լեռնաձոր բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 12-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 13-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 21/2, 21/3, 21/4, 21/5, 21/6, 21/8, 21/12, 21/13, 58, Արղության փողոցի թիվ 29, 38, 40, Արղության նրբանցքի թիվ 4, Մալխասյանց փողոցի թիվ 1, 3, Մալխասյանց նրբանցքի թիվ 1/11, Մամիկոնյանց փողոցի թիվ 62, Փափազյան փողոցի թիվ 118/1 բազմաբնակարան շենքերի, Գրիբոյեդովի փողոցի, Արղության նրբանցքի, Մամիկոնյանց 1-ին նրբանցքի առանձնատների, Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 77-ից 87, Հ.Էմինի փողոցի 1-ին նրբանցքի, Մալխասյանց 1-ին նրբանցքի առանձնատների գազասպառողների, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի, «Իմեքս Գրուպ», «Հախվերդյան Շինմոնտաժ», «Արդմոնտաժ-2», «Կակտուս», «Օրիենթսթոն», «Էլին Առ», «Սևակ Սաթինե», «Վեոլիա Ջուր», «ԳՄՎ», «Ուրարտու Ա», «Սամվելյան Դիզայն» ՍՊԸ-ների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մեկտեղ նշելով, որ ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: