211652_close_icon
views-count11706 դիտում article-date 19:40 10-07-2022

Մոսկվա-Երևան ինքնաթիռը ծեծկռտուքի պատճառով վթարային վայրէջք է կատարել. News.am

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում՝ ինքնաթիռում տեղի ունեցած վիճաբանության պատճառով։ Այս մասին հայտնել է Вечерняя Москва-ն՝ հղում տալով ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի հայտարարությանը, տեղեկացնում է News.am-ը:

Ինքնաթիռի ուղևորներից մեկը հարբած վիճակում իրեն չափազանց ագրեսիվ է պահել։ Նա վիճել է մյուս ուղևորների հետ և հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։

Օդանավի հրամանատարը որոշել է ինքնաթիռը իջեցնել Սամարայի օդանավակայանում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ծեծկռտուք սկսող ուղևորին և տեղափոխել հերթապահ մաս։ 

Նմանատիպ նյութեր