1386 դիտում
12:56 10-07-2022
Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ
Sputnik Արմենիան գրում է. «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ։ Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած կալանքի երկարաձգման միջնորդությունը։
Նշենք, որ Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, որ հուլիսի 1–ից ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքով Ավետիք Չալաբյանի մեղադրանքը գոյություն չունի։ «Վարույթն իրականացնող մարմինը կալանքի ժամկետը 1 ամսով երկարացնելու համար դատարան միջնորդություն ներկայացնելով` խախտել է քրեադատավարական բոլոր ընթացակարգերը»,- նշել էր Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Չալաբյանի կալանքը երկարացնելու համար հապճեպ միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չէր հաստատել գործի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել էր նախաքննության մարմին` նախաքննությունը շարունակելու ցուցումով։
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
1471 դիտում
17:04 14-05-2022
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
Այս բաժնից
583 դիտում
19:38 14-01-2025
Երևանում էին Իրանի Մեջլիսի պատվիրակները
640 դիտում
19:07 14-01-2025
Կքննարկվի բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը
916 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ