211652_close_icon
views-count962 դիտում article-date 19:56 07-07-2022

«Կարմիր բլուր» պոլիկլինիկայում նոր ռենտգեն սարք է հանձնվել շահագործման

Համայնքային ենթակայության «Կարմիր բլուր» պոլիկլինիկայում այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան օգտվել ռենտգեն ախտորոշման ծառայությունից:

Հետազոտությունների նոր սրահի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Յակով Ասատրյանը: Ընթացիկ տարում, ի դեպ, քաղաքային բյուջեի միջոցներով երևանյան պոլիկլինիկաները կհամալրվեն շուրջ 237 մլն. դրամի ժամանակակից բժշկական սարքավորումներով: Ծրագիրը մայրաքաղաքի առողջապահական ոլորտում նախաձեռնված բարեփոխման կարևոր ուղղություններից մեկն է:

Պոլիկլինիկայում հարմարավետ պայմաններ են ապահովվել նաև սպասարկվող շուրջ 740 փոքրիկների համար: Մանկաբուժական բաժնի նորոգման նախաձեռնությունը բարեգործական միջոցներով է:

Գևորգ Սիմոնյանն ու Յակով Ասատրյանը տնօրեն Սուրեն Ամիրյանի ուղեկցությամբ շրջել են նաև պոլիկլինիկայում, ծանոթացել ընթացիկ ծրագրերին ու նորոգման ընթացքին:

 

 
 

Նմանատիպ նյութեր