211652_close_icon
views-count34686 դիտում article-date 20:38 06-07-2022

Թագուհի Թովմասյանը մեկնում է երկրից. բացառիկ լուսանկար

Քիչ առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը լուսանկարել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանին «Զվարթնոց» օդանավակայանի սրճարանում։

Նա ամուսնու հետ էր նստած սրճարանում և մեզ պարզ դարձավ, որ մեկնում է դեպի Եվրոպա: Դատելով տրամադրությունից՝ հանձնաժողովի նախագահը հանգստի էր մեկնում: 

Իսկ այդ ընթացքում Հայաստանի լրատվական դաշտում շարունակվում է Թագուհի Թովմասյանի նկատմամբ ճնշումը, որով փորձ է արվում նրան դրդել հետ կանգնել իր կայացրած որոշումից, այն է՝ թողնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Բայց Թովմասյանն այսօր լրագրողներից մեկի հետ զրույցում հայտարարել է. «Ես խորհրդարան եմ մտել «Հայրենիք» կուսակցության քվոտայով, եւ «Հայրենիք»-ի նախագահը, ով վերջերս վայր դրեց իր մանդատը, ինձ ասել է՝ մնա եւ աշխատիր:

Ես էլ որոշել եմ մնալ եւ աշխատել անկուսակցական կարգավիճակով՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունում»:

Այլ հարցերի Թովմասյանը չի պատասխանել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր