211652_close_icon
views-count69350 դիտում article-date 18:25 06-07-2022

Ողբերգական դեպք Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնում. վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է  ստացվել, որ  Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 55ա հասցեում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակը պոկվել, ընկել է և ներսում քաղաքացի է եղել:

Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ:

Փրկարարներն ու ոստիկանները վերելակի հորանում հայտնաբերել են տղամարդու դի և նրա մահը հաստատել է նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկը:

Այս պահին նշված վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թեպետ ահազանգը ստացվել է վերելակի պոկվելու վերաբերյալ, սակայն վերելակը ոչ թե պոկվել, այլ ըստ նախնական տեղեկությունների՝ հոսանքազրկման պատճառով քաղաքացին մնացել է վերելակի մեջ և փորձել է դուրս գալ, սակայն ընկել է հորանը:

Այս տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը ճշտում են:


[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր