186972 դիտում
16:58 01-04-2024
«Արթմեդ» բժշկական կենտրոնում մահացած տղամարդու հարազատները պնդում են, որ մահվան միակ մեղավորը բժիշկն է․ նոր մանրամասներ դեպքից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 31-ին, SHAMSHYAN.com-ը հրապարակում էր արել այն մասին, որ ըստ հարազատների՝ 57-ամյա Անդրանիկ Տոնաբեկյանը «Արթմեդ» բժշկական կենտրոնում մահացել է բժիշկների մեղքով։
ՆույնօրըֆոտոլրագրողԳագիկՇամշյանիհետզրույցումմահացածիեղբայրը՝ Վարդան Տոնաբեկյանը ասաց․
«Եղբայրս, մարտի 20-ին, իր ոտքով գնաց «Արթմեդ» բժշկական կենտրոն՝ միզապարկի վիրահատության համար։
Այն,ըստ բժիշկների, բարեհաջող անցավ, բոլոր անալիզները նորմալ եկավ և բերեցին«բոքս», որտեղ ընդամենը 1 օր պահեցին ու տեղափոխեցին հիվանդասենյակ։ Այդ օրվանից սկսեց ամեն օր ջերմությունը բարձրանալ միչև 39 աստիճան և շաքարը բարձրանալ, իսկ նրան բուժող բժիշկը՝ Աշոտ Ծատուրյանը, ասում էր, որ չնեղվենք, վիրահատություն է տարել, սթրեսից է։ 5 օր հետո վիճակը կտրուկ վատացավ, էլի դիմեցինք բժշկին, թթվածին միացրեցին։ Գիշերը նորից վատացավ։ Ուռոլոգ Լևոնյանը եկավ, նայեց, բուժքույրին հրամաններ տվեց ու գնաց։
Հաջորդ օրը՝ մարտի 27-ին, վիճակը էլի կտրուկ վատացավ, բժիշկ Ծատուրյանը եկավ և ասեց, որ տանում է 2-րդ վիրահատության, որը կտևի 4 ժամ։ 1 ժամ չանցած՝ բժիշկը դուրս եկավ, ասեց, որ ամեն բան լավ կլինի, աղիքը ծալք ուներ ու խցանում։ Տարան վերակենդանացման բաժանմունք ու ասեցին, որ 2 օր հետո կբերեն հիվանդասենյակ և վստահեցրեցին,որ ամեն բան լավ է լինելու։ Ցավոք, այդ երեկոյան որդուս զանգ եկավ, որ եղբորս սիրտը կանգ է առել։
Մենք համոզված ենք, որ բժիշկը առաջին վիրահատության ժամանակ վնասել է եղբորս աղիները և երկրորդ անգամ բացել և տեսել է, որ այլևս ոչինչ չի կարողանելու, արագ փակել է։ Դրա համար էլ նա վիրահատության ողջ գումարը՝ 1 մլն-ից ավելի գումար ետ վերադարցրեց միչև եղբորս մահանալը, ասելով,որ ձեզ դեղորայքի գումար է պետք, վերցրեք, որ գնեք»։
Վարդան Տ․-ն խնդրեց արդար քննությոուն և որ մեղավոր բժիշկը կամ բժիշկները անպայման պատժվեն օրենքի ողջ խստությամբ ու իր վիճակում այլևս ոչ ոք չհայտնվի։
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 28-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Երևանի բնակիչ 53-ամյա Վարդան Տ.-ն և հայտնել, որ մարտի 20-ին «Արթմեդ» բժշկական կենտրոնում իր եղբորը՝ 57-ամյա Անդրանիկ Տ.-ին վիրահատել են, իսկ 1 օր անց վերջինիս ինքնազգացողությունը վատացել էր և նրան կրկին վիրահատել էին, սակայն նա վիրահատությունից հետո նշված բժշկական կենտրոնում մահացել էր «սրտի կանգ» ախտորոշմամբ:
Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը ՝օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Տեղում Վարդան Տ.-ն ոստիկաններին հայտնել էր, որ իր եղբոր մահվան մեջ մեղադրում է նրան բուժող բժշկին` Աշոտ Ծ.-ին, քանի որ վերջինս սխալ բուժում է նշանակել և սխալ վիրահատություն կատարել:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1888 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)