ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 567 դեպք, որից 168-ը՝ արտակարգ
Հունիսի 27-ից հուլիսի 3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 567 դեպք, որից 168-ը արտակարգ, այդ թվում՝ 74 հրդեհի, 4 փլուզման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 45 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 193 կենցաղային կանչ. տուժել է 104 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ:
Արձանագրվել է թունավորման 18 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 30 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 12 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: