211652_close_icon
views-count3429 դիտում article-date 16:05 04-07-2022

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում՝ Հայաստան

Հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել տեղական արտադրության ցորենի և գարու արտահանման արգելքի վերաբերյալ Վրաստանի կառավարության որոշումը Այդ մասին tass.ru-ին հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում։

«Ցորենի և գարու (արտահանման) արգելքի մասին կառավարության որոշման մեջ որևԷ փոփոխություն չի մտցվել, համապատասխանաբար, այն այսօրվանից մտել Է ուժի մեջ»,- նշել են կառավարությունում:

Վրաստանի իշխանությունները ցորենի և գարու արտահանման արգելք սահմանելու որոշումն ընդունել են հունիսի վերջին: Արգելքը կգործի մինչև 2023 թվականի հուլիսը:

Վրաստանի «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2021 թվականին հանրապետությունն  ավելի քան 1,4 հազար տոննա ցորեն Է արտահանել Հայաստան (365 հազար դոլարի),

Նմանատիպ նյութեր