3842 դիտում
11:36 04-07-2022
Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու միջնորդության տեքստը
ԲԴԽ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Միքայելյանին՝ ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու, ինչպես նաև բողոքի քննությունը մինչև նախագահի ընտրությունը քննելու վերաբերյալ։
Միջնորդության տեքստը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվեցին հունիսի 23-ին հրապարակած որոշմամբ։
Հուլիսի 1-ին Օրբելյանը բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ։
Հիշեցնենք, որ մինչ հունիսի 23-ի որոշումը լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ձայնագրություն ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ։ Օրեր առաջ Ջհանգիրյանը հրաժարական տվեց։ Այսօր ԲԴԽ-ն պետք է նախագահ ընտրի։
Նմանատիպ նյութեր
1289 դիտում
21:52 30-11-2020
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը և 3 անդամ հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը. Mediaport
1674 դիտում
17:19 23-07-2021
Ռուբեն Վարդազարյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ-ի դեմ
3264 դիտում
12:46 25-01-2018
Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է նոր ձևավորված դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Այս բաժնից
499 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
922 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
814 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը