1289 դիտում
21:52 30-11-2020
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը և 3 անդամ հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը. Mediaport
[url=https://t.me/mediaport2020/839]Mediaport [/url]տելեգրամյան ալիքը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը եւ երեք անդամներ՝ Ստեփան Միքայելյանը, Արմեն Հայկյանցը եւ Մեսրոպ Մակյանը նույնպես հրաժարվել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը:
Նրանք նշել են, որ վարչապետի հետ նման եղանակով հանդիպումը, որին մասնակցում են նաեւ ՀՀ գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահը, ՀՔԾ պետը, հակասում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակին եւ հակաօրինական է։
Վարչապետի հետ հանդիպմանը մեծ սիրով մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանը եւ Վիգեն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Լիպարիտ Մելիքջանյանը նախկինում եղել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» դաշինքով պատգամավորի թեկնածու, իսկ Վիգեն Քոչարյանը համակարգում ունի «մոլի նիկոլականի» համբավ։
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը քննարկվել են առանձին քրեական գործերով քննության վիճակը, իսկ դրան մասնակցող դատավորները եւ ԲԴԽ անդամները նստել էին ԱԱԾ տնօրենի, քննչական մարմինների ղեկավարների, արդարադատության նախարար Ռուստամ Բադյանի եւ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողքին, ինչի արդյունքում Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ դատական համակարգը նույնպես իրեն ենթակա մարմին է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1674 դիտում
17:19 23-07-2021
Ռուբեն Վարդազարյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ-ի դեմ
3839 դիտում
11:36 04-07-2022
Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու միջնորդության տեքստը
Այս բաժնից
427 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
853 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
733 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը