1599 դիտում
23:43 03-07-2022
Ի վերջո, ինչո՞վ են զբաղվում «արտախորհրդարանականները». Կարեն Հեքիմյան
Վաղուց փորձում եմ հասկանալ, թե իրականում ինչով է զբաղված և ինչ նպատակ ունի «արտախորհրդարանական» եսիմինչը:
Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի ղեկավար Կարեն Հեքիմյանը:
«Անհասկանալի է վերջինիս դերը հայաստանյան քաղաքական կյանքում: «Արտախորհրդարանական» եսիմինչը հայտարարություններով հանդես չի գալիս, որևէ նախաձեռնություն չի ցուցաբերում, միջոցառումներ չի կազմակերպում:
Ստացվում է, որ մի քանի անձ պարբերաբար կանչվում են Փաշինյան Նիկոլի մոտ, նստում են սեղանի շուրջ, հայացքներով են փոխանակվում, նկարվում են մամուլի համար, նիստ են նմանակում և ցրվում: Ի դեպ, համառ լուրեր են պտտվում, որ այդ ձևաչափում ներգրավված անձինք նաև վարձատրվում են:
Ընդ որում, նույն «լուրերից» տեղեկանում ենք, որ նրանց վարձատրության չափերն էապես տարբերվում են:
Այլ կերպ ասած, «արտախորհրդարանականների» հաստիքներն են տարբեր: Սակայն, խնդիրը նույնիսկ դրանում էլ չէ: Ի վերջո, ինչո՞վ են զբաղվում «արտախորհրդարանականները»:
Այս ամենի միակ բացատրությունն այն է, որ «արտախորհրդարանականներից» յուրաքանչյուրին Փաշինյան Նիկոլն անհատական առաջադրանք է տալիս:
Ուսումնասիրելով վերջիններիս «հանրային» գործունեությունը, միանշանակ կարելի է եզրակացնել, որ նրանցից յուրաքանչյուրը փորձում է հանրային օրակարգ բերել հանրությանը հիմնական մարտահրավերներից շեղող խնդիրներ:
Օրինակ՝ Նատալյա Ռոտենբերգ, Слава Украине, միութենական պետություն, Սորոս Ջորջ և այլն: Ըստ երևույթին, դա է ստացված առաջադրանքը:«Արտախորհրդարանականներից» մեկը լավ է շեղում, մյուսը՝ վատ:
Եթե չհաշվենք անհավասար վարձատրության վերաբերյալ ճշտվող տեղեկությունը, ապա վերջիններիս միմյանց հետ մեկ անձ և մեկ գաղափար է կապում, այն է՝ Փաշինյան Նիկոլն ու «շեղված» Հայաստանը»:

Նմանատիպ նյութեր
16625 դիտում
11:57 10-07-2015
Ինչո՞վ է զբաղվում հակառակորդի կողմն անցած 24-ամյա Անդրանիկը եւ ինչո՞ւ ծնողների հետ կապ չի պահպանում
Այս բաժնից
1159 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1195 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
919 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան