211652_close_icon
views-count2565 դիտում article-date 20:13 02-07-2022

Բառերը չեն կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ հիմա․ Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտերի» խաղացող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձավ «Ինտերի» ֆուտբոլիստ։

Այս առթիվ հայ ֆուտբոլիստը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի Ջիալոռոսիներ,
«Ռոման» իսկապես եզակի ակումբ է:
Այստեղ գալուս պահից մինչև ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, ձեր աջակցությունը գերազանց էր. մի բան, որի համար ես միշտ երախտապարտ կլինեմ:

Երբ առաջին անգամ հագա Ջիալոռոսիի մարզաշապիկը, իմ գլխավոր նպատակն այս ակումբին ու նրա ֆանտաստիկ երկրպագուներին փառք բերելն էր, և հպարտ եմ, որ մենք միասին հասանք դրան Տիրանայում: Դա լավագույն վերջաբանն էր, որ ես կարող էի հուսալ իմ այստեղ անցկացրած 3 տարիների ընթացքում:

Հիմա իմ ժամանակը «Ռոմայում» ավարտվում է, ուստի ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբում բոլորին այն յուրահատուկ ընկերության համար, որ կառուցել ենք միասին: Մեծ շնորհակալություն նաև մեր մարզչական շտաբին և հատկապես պարոն Մոուրինյուին իմ հանդեպ ունեցած վստահության, հոգատարության և որպես խաղացողի ինձ արտասովոր դրայվ հաղորդելու համար:

Ես ամեն ինչ տվել եմ այս ակումբին խաղադաշտում և դրանից դուրս ու ավելի երախտապարտ չեմ կարող լինել այստեղ անցկացրածս յուրագատուկ ժամանակի համար:
Այս ակումբն ու ողջ քաղաքն ընդմիշտ իմ սրտում կմնան»:

Մխիթարյանը նաև խոսել է իր տպավորությունների մասին՝ միլանյան ակումբի հետ պայմանագիր կնքելուց հետո:

«Անհամբեր սպասում եմ նոր թիմում մարզումերի մեկնարկին։ Չգիտեմ՝ ինչու, բայց միշտ լավ եմ խաղացել «Ինտերի» դեմ, 3 գոլ եմ խփել, գոլային փոխանցում եմ կատարել։ Ես սիրում էի խաղալ «Ինտերի» դեմ։ Հիմա շատ ուրախ եմ, որ խաղալում եմ այստեղ։ Մանկուց միշտ երազել եմ խաղալ աշխարհի ուժեղագույն լիգաներում։ Ուրախ եմ, որ արդեն երեք տարի Իտալիայում եմ խաղում, հիմա էլ ներկայացնելու եմ «Ինտերը»։  Իսկապես, շատ հպարտ եմ, քանի որ իմ երկրում շատ երեխաներ կհետեւեն իմ խաղին եւ կձգտեն անել նույնը, ապագայում խաղալ այս լիգայում։ Հույս ունեմ, որ օրինակ կծառայեմ նրանց համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նմանատիպ նյութեր